Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծման հետևանքով զոհեր չեն եղել: Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը՝ հղում անելով Իրաքի անվտանգության գործակալության մամուլի ծառայությանը:
«Կատյուշա տեսակի երկու հրթիռների արձակման հետևանքով տուժածներ չկան»,- հաստատում է RT-ն: Պարզ չէ, սակայն, թե ովքեր են այս ձեռնարկի հեղինակները, որովհետև դեռևս ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Բաղդադի կենտրոնում, որտեղ գտնվում են կառավարական և դիվանագիտական ներկայացուցչությունները, երկու հրթիռ է ընկել: