Երկու հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են երկրի կառավարական գրասենյակները և դեսպանությունները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իր աղբյուրին:
Գործակալության զրուցակցի փոխանցմամբ՝ զոհերի և վնասների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Լիբանանյան Al Mayadeen TV-ն էլ հաղորդել է, որ օդային ռադիոկայանի ազդանշաններ են լսվում Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում՝ ներառյալ Իրաքում ԱՄՆ դեսպանատանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ին Բաղդադի այս կարևոր հատվածն արդեն իսկ հրթիռակոծության էր ենթարկվել, որի հետևանքով տուժել էին մոտ մեկ տասնյակ մարդիկ: Հիշեցնենք նաև, որ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր 200 հավելյալ զինվորականներ ուղարկելու վերաբերյալ, որոնք պիտի հատուկ հսկողության տակ պահեին Բաղդադի «կանաչ գոտին»:
Ըստ սիրիական SANA-ի՝ այդ զինվորներն արդեն իսկ Իրաք են ուղևորվել՝ լքելով Սիրիայում ԱՄՆ երկու ռազմաբազան:
Իսրայելական աղբյուրները, մասնավորապես՝ Haaretz-ն էլ փոխանցում է, որ լուրն առնելուն պես Իսրայելի ռազմաօդային ուժերը և ՀՕՊ համակարգերը բարձր մարտական պատրաստվածության են բերվել: