Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին մասնակցել է Սուրբծննդյան պատարագին, որ մատուցվել է հունվարի 6-ի, լույս 7-ի գիշերը՝ Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորոս Բ-ի կողմից: Պատարագի պաշտոնը մատուցվել է Նորածնի տաճարում, որ գտնվում է Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում՝ Վեդիանում:
Նշվում է, որ Մերձավոր Արևելքի խոշորագույն եկեղեցիներից մեկը՝ Նորածնի ղպտիական տաճարը, հավատացյալների առջև իր դռներն է բացել 2018-ին, և Սուրբ Ծնունդն այստեղ նշվում է արդեն երկրորդ անգամ: Արարողությունը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ Եգիպտոսի պետական հեռուստատեսության և ռադիոյի կողմից: Տեղում պատարագին կարելի էր մասնակցել միայն հատուկ հրավերով: