Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը մերժեց երկրի դատախազության հայցադիմումը, որով պահանջվում էր զրկել Եգիպտոսի նախկին նախագահ Հուսնի Մուբարաքին ու նրա երկու որդիներին պետական պարգևատրումներից, բռնագրավել նրանց գույքը և զրկել մի շարք քաղաքական/քաղաքացիական իրավունքներից՝ ներառյալ պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Դատարանի որոշմամբ՝ կպահպանվեն նաև երկու կենսաթոշակները, որոնք Մուբարաքը ստանում էր, որպես նախկին նախագահ և Եգիպտոսի ռազմաօդային ուժերի պաշտոնաթող հրամանատար: Եգիպտական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը մերժեց նաև պետության վտարված ղեկավարին ռազմական պատիվներով հուղարկավորելու իրավունքից զրկելու՝ դատախազության պահանջը:
Հիշեցնենք, որ 2015-ին դատարանը նախկին նախագահին և նրա որդիներին՝ Ալաային և Գամալին, մեղավոր ճանաչեց 125 միլիոն ֆունտ պետական միջոցներ յուրացնելու համար և դատապարտեց երեք տարվա ազատազրկման: 2016-ին ազատության մեջ հայտնվելու՝ Մուբարաքի ներկայացրած բողոքարկումը մերժվեց, սակայն, Վճռաբեկ դատարանն այժմ մերժեց նաև Եգիպտոսի դատախազության հայցադիմումները: