ԱՄՆ Լուիզիանա նահանգի Լաֆայետ քաղաքում՝ Walmart սուպերմարկետի մոտակայքում, մոտ մեկ ժամ առաջ ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով 5 մարդ զոհվել է: Այս մասին տեղեկացնում է CNN-ը, հավելելով, որ վիրավորվել են նաև երեք անցորդներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում վեց մարդ է եղել, որոնցից մեկը փրկվել է: CNN-ի փոխանցմամբ՝ նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:
Սոցցանցերում արդեն իսկ հայտնվել է վթարի ենթարկված ինքնաթիռի տեսանյութը՝ տեղեկացնում է BBC-ն: