Կիևն ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը պատրաստվում են պատանդների փոխանակման: «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 29-ին: Ցուցակում ընդգրկված է ավելի քան 140 մարդ: Փոխանակման ժամկետը ճշտվել է Փարիզում կայացած «Նորմանդական քառյակ» ձևաչափով հանդիպման շրջանակում:
Հիշեցնենք, որ Կիևը պետք է փոխանակի 87 մարդու, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը՝ 55: Պատանդների փոխանակումը կիրականացվի անցագրային կետին մոտ գտնվող չեզոք գոտում: