Հավայան կղզիներում ուղղաթիռ է կործանվել: Կղզիների լեռնային տարածքում հայտնաբերվել են 6 ուղևորների մարմինները: Ուղղաթիռում եղել է 7 մարդ: Տեղական իշխանությունները հայտնել են, որ ողջ մնացածներ հավանաբար չկան: Յոթերորդ ուղևորի որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին եղանակային վատ պայմանների պատճառով, սակայն կրկին կվերսկսվեն: Նախնական վարկածի համաձայն՝ ուղղաթիռի վթարման պատճառը, հավանաբար, անբարենպաստ եղանակն է եղել: