Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, կոչ է արել՝ վտարել բրիտանացի դիվանագետներին: Յաիրը նման պահանջով է հանդես եկել այն բանից հետո, երբ օրեր առաջ արքայազն Չարլզը Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրեց, որ 2020 թվականի հունվարին առաջին անգամ մեկնելու է Պաղեստին՝ տեղեկացնում է Independent-ը:
«Աստված տա, որ դուք, տղանե՛ր, վտարվեք Իսրայելից: իսկ մինչ այդ ես մտածում եմ այցելել Շոտլանդիայի կամ Ուելսի գրավյալ հողեր, ի՞նչ եք խորհուրդ տալիս»,- գրել է Յաիրը Twitter-ում:
Նեթանյահուի որդին նշել է, թե Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը «ձևացնում է, որ դիվանագիտական կառույց է գոյություն չունեցող Պաղեստինի երկրում»: Եվ դա այն դեպքում, երբ «Հյուսիսային Իռլանդիան ամբողջ աշխարհի կողմից ճանաչվում է Բրիտանիայի մաս, և ոչ ոք չի վիճարկում Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը և չի պնդում, որ այն պատկանում է Իռլանդիայի Հանրապետությանը»: .