Ամերիկյան Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Անհայտ զինված մարդիկ ավտոմեքենաներով մոտեցել են ավտոկայանատեղիի մոտ երգի տեսահոլովակի նկարահանումներին մասնակցող մարդկանց ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Ողբերգական դեպքի ժամանակ մահացել է 2 մարդ, ևս 6-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Իրավապահները հայտնել են, որ սա լրջագույն դեպք է քաղաքի համար, քանի որ այն տեղի է ունեցել բնակելի թաղամասում, և հնչել են բազմաթիվ կրակոցներ: Այլ մանրամասներ հայտնի չեն: