Դեկտեմբերի 27-ին Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը քառօրյա զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում և Օմանի ծովում:
Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը, հավելելով, որ համատեղ զորավարժության նպատակը տարածաշրջանի ջրերում միջազգային առևտրի անվտանգության ամրապնդումն է: