Կառավարության նիստին զուգընթաց այսօր բողոքի ակցիա էին անցկացնում ամսվա սկզբին բանակում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները: Վարչապետն ընդունել է մահացած զինծառայողի հարազատներին ու փաստաբանին և խոստացել անձամբ հետևել գործի ընթացքին: