Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 30-ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի և Զարիֆի բանակցությունների օրակարգում Իրանի միջուկային ծրագրին և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակին վերաբերող թեմաներն են: Զախարովայի հավաստմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Զարիֆի աշխատանքային այցի շրջանակում կքննարկվի նաև Սիրիայում ստեղծված դրությունը: