Քրիստոսի ծննդավայրը համարվող Բեթղեհեմում դեկտեմբերի 24-ին սկսվել են տոնական արարողությունները:
Ավանդական տոնական շքերթն անցել է Աստղի փողոցով, որը հասցնում է Մսուրի հրապարակ և Քրիստոսի Ծննդյան տաճար:
Մսուրի հրապարակում բոլորը հիացել են 16 մետրանոց եղևնով և Սուրբծննդյան դեկորներով, որոնք պատկերում են Հովսեփին, Աստվածամորը և մանուկ Հիսուսին: Սուրբծննդյան դեկորները Բեթղեհեմին է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը նույնպես մասնակցել է Սուրբծննդյան պատարագին:
Maan-ի փոխանցմամբ՝ Ծննդյան տոների ընթացքում իսրայելական իշխանությունները պարզեցրել են Իսրայելից անցումը պաղեստինյան Բեթղեհեմ: