Բրիտանիայի թագավորական ընտանիքը Twitter-ի միկրոբլոգում փոխանցել է Եղիսաբեթ II թագուհու շնորհավորանքները Սուրբ Ծննդի առիթով և տեղեկացրել է, որ Նորին մեծության այս տարվա ելույթը նկարահանվել է Վինձորի ամրոցի Կանաչ հյուրասրահում:
Ելույթը կհեռարձակվի դեկտեմբերի 25-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 3-ին: Նշվում է, որ Թագուհին կխոսի նաև Նորմանդական դեսանտային օպերացիայի 75-ամյակի առիթով սպասվող տոնակատարությունների մասին: