Forbes-ը կազմել է անցյալ տասնամյակի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը: Առաջին պատվավոր տեղում է ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Dr. Dre-ն, որի կարողությունը գնահատվում է 950 միլիոն դոլար: Հանդեսը նշում է, որ երաժշտի վերջին ալբոմը՝ Compton-ը, լույս է տեսել դեռևս 2015-ին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ամերիկացի, քանթրի-փոփ երգչուհի Թեյլոր Սուիֆթը՝ 825 միլիոն դոլար կարողությամբ: Նա նույնպես ընդգրկվել է 2019-ի ամենաբարձր վարձատրվողների աղյուսակում:
Առաջատարների եռյակը փակում է ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, որը վաստակել է 685 միլիոն դոլար:
Վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաև U2-ն, Diddy-ն, Jay-Z-ն, Էլթոն Ջոնը, Փոլ Մքքարթնին, Քեթի Փերին ու Լեյդի Գագան: