Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը, հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևանում՝ դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերը հնարավոր են տեղումներ: