ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է տիեզերական ուժերի ստեղծման մասին, որոնք զբաղվելու են տիեզերական տարածության հակամարտություններով: Այս մասին հայտնել է բրիտանական BBC-ն: Տիեզերական ուժերի ռազմաբազան տեղակայված է Վաշինգտոնի մերձակայքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տիեզերական տարածքն անվանել է «հակամարտության նորագույն տիրույթն աշխարհում»:
«Միացյալ Նահանգների ազգային անվտանգության դեմ աճող սպառնալիքի պայմաններում Ամերիկայի գերակայությունը տիեզերքում խիստ անհրաժեշտ է: Մենք առաջատար ենք, բայց դա բավարար չէ: Շուտով մենք բացարձակ առաջատար կլինենք»: