ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում է արել:
«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:) Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երևում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տանու շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաև որպես ընտանեկան խոշոր իրադարձություն: Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետևի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:
Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը: Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:) »,- գրել է վարչապետը: