Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:37-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին գտնվում է Հաղթանակի կամրջի վրա և փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հովհաննես Խ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: