Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը համացանցում աղմուկ բարձրացնողներից է, որին դուր չի եկել այն փաստը, որ Մնջախաղի պետական թատրոնին տարածք են տրամադրել նախկին Գրապալատի շենքում: Գալստյանը համոզված է, որ Գրապալատը հանրապետական նշանակության հուշարձան է, որին ձեռք տալ չի կարելի: Նաև նշում է, որ ըստ Հուշարձանների մասին օրենքի՝ այդ շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար կառավարության որոշում էր անհրաժեշտ:
Նախարարությունից հակադարձում են՝ այն մասը, որում աշխատանքներ են իրականացվում, փաստաթղթերով հուշարձան չի համարվում: Բացի այդ, տարածքում ոչ թե հիմնարար փոփոխություններ են արվում, այլ ամրակայման աշխատանքներ: