Սլովակիայի հյուսիսում` Նամեստովո քաղաքի մերձակայքում, անհայտ վանդալները ջարդուփշուր են արել տեղի հրեական գերեզմանատունը: MyOrava.sk-ի փոխանցմամբ՝ սա վանդալիզմի ամենալուրջ և ամենամասշտաբային գործողությունն էր, որ վերջին տարիներին տեղի է ունեցել Սլովակիայում:
Հրեական գերեզմանոցում ոչնչացվել է մոտ 60 գերեզմանաքար. դրանց մի մասը տեղահան արված ու գցված են գետնին, իսկ մյուսներն ուղղակի ավերված են:
Ըստ հրեական համայնքի տվյալների՝ Նամեստովոյի գերեզմանատանը թաղվել է մոտ երեք հազար մարդ, բայց նրանցից միայն 400-ի գերեզմաններն էին պահպանվել: Հաղորդվում է նաև, որ համայնքը բողոք է ներկայացրել ոստիկանություն, կազմվել է հակահրեականության վերաբերյալ արձանագրություն՝ ուղարկվելով հրեական բոլոր խոշոր կազմակերպություններին: