«Նիկոլ Աղբալյան ուսանողական միության» նախկին անդամները պատմել են, որ չեն ցանկացել մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաժարականը պահանջող ցույցերին, և ուսանողական միության մեծամասնությունը բոյկոտել է Գերագույն մարմնի որոշումը: Նրանց հայտարարություններին հետևել է ուսանողական վարչության լուծարումը, նաև որոշ անդամների զրկել են կուսակցական կյանքին մասնակցելու հնարավորությունից: