Դեկտեմբերի 14-ին Թեհրանի համալսարանում տեղի է ունեցել «Սուրենա-4» մարդակերպ ռոբոտի շնորհանդեսը, որին ներկա է եղել նաև ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարիի ներկայությամբ: Այս մասին հաղորդում է PARS գործակալությունը՝ հավելելով, որ ռոբոտը կարող է քայլել 0.7 կմ/ժ արագությամբ և ի վիճակի է տեքստը փոխարկել խոսքի:
Հաղորդվում է նաև, որ մարդակերպ ռոբոտը լիովին իրանական արտադրության է և նախագծվել է Թեհրանի համալսարանի իրանցի մասնագետների կողմից:
Ռոբոտի հասակը 170 սանտիմետր է, քաշը՝ 70 կմ: Այն կարողանում է տեղաշարժվել անհարթ մակերեսով և որևէ արգելքի հանդիպելիս վերականգնում է հավասարակշռությունը:
«Սուրենա-4» մարդակերպ ռոբոտը նաև կարողանում է իրեր բարձրացնել, գրել, նմանակել, շարժել ձեռքերն ու ոտքերը: