Դեկտեմբերի 16-ի գիշերը երթևեկությունը կդադարեցվի Քութաիսի քաղաքը շրջանցող մայրուղում՝ հաղորդում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Մասնավորապես, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե միջազգային նշանակության մայրուղու 255 կմ-ի վրա անհրաժեշտ է շինարարական աշխատանքներ իրականացրել: Այդ պատճառով էլ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 00: 00-ից մինչև 06:00-ը, այս հատվածում արգելվում է երթևեկությունը ցանկացած տրանսպորտով:
Նշյալ ժամանակահատվածում երթևեկությունն իրականացվելու է Քութաիսի-Գեղուտի-Սակուլիա-Բաշի-Իանետի ավտոճանապարհի երթևեկելի մասից ՝ Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 216-րդ կմ-ից (Նախշիրգելե տրանսպորտային հանգույց):
Հայտարարվում է, որ երթևեկությունը վերահսկվելու է պարեկային ոստիկանության կողմից: