«Վրացական երազանք» իշխող կուսակցության լիդերներից Մամուկա Մդինարաձեն դեկտեմբերի 13-ին կուսակցության գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հանդես են գալու սահմանադրական փոփոխությունների առաջարկով, ըստ որի՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո եթե արտահերթ ընտրություններ նշանակվեն, դրանք պետք է անցկացվեն ներկայում գործող խառը ընտրական համակարգով:
Այսպիսով, Վրաստանում իշխող կուսակցությունը հրաժարվում է կատարել իր խոստումը՝ բացառապես համամասնական ընտրակարգով ընտրությունների գնալու վերաբերյալ, և չնայած այս պահին այլևս սահմանադրական մեծամասնություն չունի, հավանաբար, հույս է տածում, որ իրեն նաև կուսակցությունից նեղացած-հեռացածների միջոցով կհաջողվի հասնել օրենսդրական նախաձեռնության հաստատման: