Միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարը, «Կարմիր Խաչն» օգնեցին, որ այս տարիներին կյանքի ամենատարբեր հանգամանքներում փախստական դարձած և Հայաստան մուտք գործած անձինք ներգրավվեն ամենատարբեր ծրագրերում:
2019-ին ընդունված ծրագրով կառավարությունը հանձն առավ ուժեղացնել փախստականների պաշտպանության մեխանիզմներն ու նպաստել հանրության հետ ինտեգրման, կրթության, զբաղվածության և այլ հարցերի լուծմանը: Ամենախոցելի խմբում այս պահին, իհարկե, սիրիահայերն են, բայց պաշտպանության անհրաժեշտություն միայն նրանք չէ, որ ունեն