Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի իրեց դեմ՝ ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու համար և Անկարային ամերիկյան F-35 կործանիչներ չտրամադրի, «Թուրքիան ստիպված կլինի մտածել F-35-ի այլընտրանքի, այդ թվում նաև՝ Ռուսաստանից կործանիչներ գնելու տարբերակի մասին»:
Թուրքիայի ԱԳ ղեկավարի հայտարարությունը մեջբերում են Anadolu-ն ու Reuters-ը, հավելելով, թե ըստ Չավուշօղլուի՝ պատժամիջոցների դեպքում օրակարգ է գալու նաև Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաների՝ Ինջիրլիկի և Քյուրեջիկի հետագա գործունեության խնդիրը: