ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Time հանդեսի համաձայն շվեդ բնապահպան ակտիվիստ 16-ամյա Գրետա Թունբերգին «Տարվա մարդ» ճանաչելը՝ էկոակտիվիստի հաղթանակն անվանելով «անհեթեթություն»:
«Պարզապես անհեթեթություն է: Գրետան պետք է աշխատի ցասումը կառավարելու իր խնդրի վրա, այնուհետև՝ ընկերոջ հետ գնա հին ու բարի ֆիլմ դիտելու: Հանգստացի՛ր, Գրետա՛, հանգստացի՛ր»: