Իտալական փոխչեմպիոն «Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարեց գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնանկության վերաբերյալ:
«Ակումբի, նրա նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի և Կառլո Անչելոտիի միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի հարաբերությունները մնում են անփոփոխ »,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ թիմը խիստ անհաջող է հանդես գալիս Իտալիայի ընթացիկ առաջնությունում և վերջին 7 խաղերի ընթացքում ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակ գրանցել:
Սպորտային պարբերականները, սակայն, շտապում են տեղեկացնել, որ իրականում թիմն արդեն նոր մարզիչ ունի՝ նախկինում հանրահայտ ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն: Հաղորդվում է, որ Գատուզոյի հետ մարզչական պայմանագիր է կնքվել 1,5 տարով: