Աշխարհում հայտնվել է ևս մեկ միլիարդատեր՝ Have & Be կոսմետիկա արտադրող ընկերության հիմնադիր, կորեացի ճարտարապետ Չին Վուկ Լին: Այս մասին գրում է Bloomberg պարբերականը: Չին Վուկ Լիի ընկերությունը միաժամանակ երկու գործարք է կնքել ամերիկյան Estee Lauder-ի հետ:
2015-ին ամերիկյան կոսմետիկա արտադրող հսկան ձեռք էր բերել Have & Be ընկերության բաժնեմասը: 2019-ի նոյեմբերին Estee Lauder-ը հայտարարել էր, որ կորեական ընկերության մնացած բաժնեմասը կգնի 1.1 մլրդ դոլարով:
Չին Վուկ Լին չի ցանկանում բացահայտել, թե որքան գումար է վաստակել, սակայն, Bloomberg-ի հաշվարկների համաձայն` նա, հավանաբար, աշխատել է ավելի քան 1 մլրդ դոլար:
Have & Be կոսմետիկա արտադրող ընկերությունը հիմնադրվել է 2005-ին: Ներկայումս կորեական հսկայի ապրանքները ներկայացված են ավելի քան 35 երկրում: