Վերանորոգման նպատակով Մուրմանսկում գտնվող ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով վիրավորվել էր 12 մարդ: Եվս երեք հոգու ճակատագիրն առայժմ անհայտ է: Նավի վրա հրդեհը բռնկվել էր զոդման աշխատանքների ժամանակ: Կրակը հաջողվել է մասամբ մարել: Նավի վրա գտնվող աշխատակիցները տարհանվել են: Ավիակրի վրա զենք-զինամթերք չի եղել: