Թուրքական «Fatih» և «Yavuz» հորատող նավերը Կիպրոսի ափամերձ ջրեր ուղարկելուց հետո պաշտոնական Անկարան մտադիր է 3-րդ հորատող նավն ուղարկել Միջերկրականի ջրեր՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Այս քայլը միջազգային հանրությունն ընկալել է՝ որպես Եվրամիությանն ուղղված մարտահրավեր: Մանավանդ, որ՝ Բրյուսելը մի անգամ չի զգուշացրել Թուրքիային այդ մասին, իսկ Հունաստանն արտաքսել էր իր երկրից Լիբիայի դեսպանին՝ թուրքական Կիպրոսի և Լիբիայի հետ բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու պայմանագրի ստորագրման պատճառով: