Օդեսայի քոլեջում հրդեհից տուժածների թիվը հասել է 29-ի, ևս 13 մարդու գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին ասվում է Ուկրաինայի ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Նշվում է նաև, որ բոլոր ուժերն ուղղված են անհայտ կորածներին գտնելու և հրդեհի հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին հրդեհ էր բռնկվել Օդեսայի Տնտեսագիտության, իրավաբանության և հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի քոլեջի ուսումնական շենքում: