Կառավարության նիստում օրակարգային նախագծերից մեկի քննարկմանը վարչապետն անդրադարձել է մետաղի ջարդոն մեքենաների կմախքները երկրից հավաքելու գործին։ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ ջարդոնի գնորդը երբեմն չի կարողանում մարդկանց համոզել՝ տան իրենց ժանգոտող ավտոները։ Այստեղ վարչապետը կաբինետին պատմել է նաև գրառմամբ ստացած արձագանքներից մեկի մասին, որում իրեն մեղադրել էին, թե իբր ստիպում է ջարդոնը ջրի գնով հանձնել Սերժ Սարգսյանի հետ կապ ունեցող ընկերությանը։