Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան 15 օրով առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող Իրանի հյուպատոսարանից։
Ըստ հայտարարության, Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար:
Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել էր դեռևս 2011 թվականին, բայց, չգիտես՝ ինչու, նոր ռեժիմն ամբողջովին չէր գործում: