Dailymail պարբերականն անդրադարձել է Քարդաշյանների հայաստանյան այցին: Քորթնի Քարդաշյանը Գոհաբանության տոնի կապակցությամբ Instagram-ում լուսանկարներ է հրապարակել երեխաների մկրտության միջոցառումից և իրենց ընտանիքի՝ Հայաստան կատարած շրջագայությունից:
.jpg)
.jpg)
Քարդաշյան քույրերը հայտնել են, որ հպարտ են իրենց հայկական ժառանգությամբ: Dailymail-ը հիշեցնում է հայրական կողմից նրանց հայկական գեների մասին: Պարբերականը նշում է, որ Քարդաշյանների ընտանիքը Միացյալ Նահանգներ է արտագաղթել այժմյան Թուրքիայի տարածքից 1900-ականներին:

Հայաստան կատարած այցի շրջանակում Քիմ և Քորթնի Քարդաշյանները նախագահական նստավայրում հյուրընկալվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ու նրա տիկնոջը՝ Նունե Սարգսյանին:

Պարբերականը հիշատակել է նաև Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերին նվիրված հուշահամալիրում Քարդաշյանների այցն ու ծաղիկների խոնարհումը: