Իսրայելի զինուժին պատկանող օդանավերը ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա: Սա հրեական բնակավայրերի հրթիռակոծության պատասխան քայլն է:
Իսրայելի պաշտպանական բանակը հայտարարել է. «Գազայի հատվածից հրթիռ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հարձակում է գործել պաղեստինյան ինքնավարության հյուսիսում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերի վրա»: