Փարիզի Drouot աճուրդի տանը վաճառքի են դրվել Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի երկարաճիտ կոշիկները, որոնք վաճառվել են 117 հազար եվրոյով: Drouot-ը Twitter-ի իր էջում հայտնել է. «Նապոլեոնի հայտնի երկարաճիտ կոշիկները վաճառվեցին 117 208 եվրոյով: Կայսրության երկրպագուները նախկինի նման շատ են»:
Կոշիկների նախնական գինը աճուրդում սահմանվել էր 50-80 հազար եվրո: