Վրաստանի արևմուտքում բողոքի ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն երկրի իշխանությունների: «Վրացական երազանք» կուսակցության տասնյակ համակիրներ դուրս են եկել Քութայիս քաղաքի փողոցներ՝ երկրի կառավարությանը պաշտպանելու համար: Նրանք հավաքվել են Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության շրջանային գրասենյակի մոտ: Ավելներով, պլաստիկե շշերով ու ձվերով զինված ակտիվիստները փորձել են արգելափակել շենքը: Ակցիան ընդդիմության գործողությունների պատասխան քայլն էր: Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի կազմակերպիչներին: Հանրային կարգը խախտելու համար նրանց սպառնում է 250 դոլար տուգանք: