Apple ընկերությունը խոստացել է պարզել, թե իր քարտեզներում ինչ ձևով են հայտնվել վիճահարույց տարածքները: Ընկերությունը հայտնվել է սուր քննադատությունների տարափի տակ այն ժամանակ, երբ Apple Map և Weather հավելվածներում, որոնք բացվում են Ռուսաստանի տարածքում, Ղրիմը նշված է որպես Ռուսաստանի Դաշնության մաս:
Apple-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը կատարում է միջազգային ու միջպետական օրենքները, և թերակղզու պատկերի փոփոխությունների մասին որոշումը թելադրվել է Ռուսաստանի նոր օրենքով:
Հիշեցնենք, որ Apple-ը Ղրիմը ցուցադրել էր որպես Ռուսաստանի Դաշնության տարածք, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել Ուկրաինայում: