Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մեկնաբանել է երկրում խորհրդարանի աշխատանքը տապալելու փորձերը: Երկրի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ընդդիմության գործողությունները գնահատում է որպես «պետության արգելափակում» և «ապակառուցողական»:
«Այդ արգելափակումը չի նշանակում առանձին հաստատությունների արգելափակում, դա ամբողջ պետության արգելափակում է, հետևաբար ես բոլորիս կոչ եմ անում կրկնապատկել մեր ուշադրությունը, կենտրոնացումը, որպեսզի ամեն օր սովորական ռեժիմով շարունակենք պետական հաստատությունների արդյունավետ աշխատանքը: Մեր պարտավորությունն է հոգ տանել մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար: Դա պետության գլխավոր նպատակն է, չնայած այն բանին, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, և ովքեր են փորձում պետությունն արգելափակել ապակառուցողական գործողություններով»,- ասել է նա: