ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի հաստատած օրինագիծը, որով օժանդակում է Հոնկոնգի ժողովրդավարական ակցիաներն ու մարդու իրավունքները: Փաստաթղթին օրենքի ուժ հաղորդելը խստորեն վրդովել է Չինաստանին: Պաշտոնական Պեկինը քննադատել է Դոնալդ Թրամփի գործողությունը: Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համարժեք քայլեր կլինեն և ԱՄՆ-ին մեղադրել է «չար մտադրությունների» համար: Օրինագծի ընդունումը հավանության չի արժանացրել նաև Հոնկոնգի իշխանությունը: Ինքնավարության կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը սխալ ազդակ կհաղորդի և չի նպաստի խնդրի կարգավորմանը: