«Նոր Ադրբեջան» կուսակցության կենտրոնակայանում անցկացվում է մամուլի ասուլիս՝ նվիրված երկրի խորհրդարանը ցրելու որոշմանը: Այն վարում է կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցության քաղաքական խորհուրդը ավելի վաղ Ադրբեջանի մեջլիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու նախաձեռնություն էր առաջադրել: Հանդիպման ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանը ցրելու որոշումը նպատակահարմար է համարել: