Նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Օձուն-Հագվի ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և 100 մետր գլորվել ձորը: 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վթարված մեքենայի մոտակայքում հայտնաբերվել են 3 դիակներ և 47-ամյա վարորդի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Կատարվում է քննություն։