Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր կառավարությունը ոչ միայն չի նախատեսում կրճատումներ անել բանակում, այլև մտադիր է ավելացնել ԶՈՒ ֆինանսավորումը:
«Մենք ոչ մի կերպ չենք կրճատի մեր Զինուժը և կպահպանենք այն: Մենք մեծացնում ենք ֆինանսավորումը՝ միաժամանակ պահպանելով մեր հանձնառությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, որ կազմում է մեր ՀՆԱ-ի 2%-ը»,- ասել է Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Sunday Times-ը գրել էր, թե բրիտանական կառավարությունը մտադիր է ցամաքային զորքերի քանակը 73 հազարից մինչև 60-65 հազարի կրճատել, ինչը շատերի համար էր տհաճ անակնկալ դարձել: