Մոսկվայում բացվել է Եվրոպայի ամենամեծ արհեստական սահադաշտը: Սահելու հատվածը գերազանցում է 1.5 կմ-ը, իսկ ենթակառուցվածքների հետ միասին կազմում է 50 հազար քառակուսի մետր տարածք: Սահադաշտի ջերմաստիճանը պահպանում է 11 սառնարանային սարքավորում: Այն բաժանված է երեք գոտու՝ սիրահարների արահետ, հրապարակ՝ երեխաների համար, ընդհանուր տարածք՝ բոլոր հանգստացողների համար:
Սահադաշտում միաժամանակ կարող է տեղավորվել մոտ 4 հազար մարդ: