Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործումն ավելացնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը՝ գրում է Medical Xpress պարբերականը:
Գիտական խմբի ղեկավարի հավաստմամբ՝ առավել վտանգավոր են գործունեության լայն սպեկտր ունեցող հակաբիոտիկները, և նրանք, որոնք օգտագործվում են անաէրոբ մանրէների ու սնկերի դեմ:
Ամերիկացի և հոլանդացի գիտնականները հայտնել են, որ մոտ ապագայում ժողովրդագրական իրավիճակի և այլ գործոնների պատճառով աշխարհում Պարկինսոնի համաճարակ կսկսվի: Ժամանակակից աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառներից մեկը նյարդային համակարգի խանգարումն է, իսկ վերջին տասնամյակում առավել լայն տարածում է գտել Պարկինսոն հիվանդությունը:
1990-2015 թվականների միջակայքում այս ախտով հիվանդների թիվը գերազանցում է 6 միլիոնը: Գիտնականների հաշվարկի համաձայն՝ մինչև 2040 թվականը, միջին տարիքի բնակչության աճին զուգահեռ, Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների թիվը կհասնի 12 միլիոնի: