Ինչպե՞ս մի քանի պարզ սովորության շնորհիվ արագ բարձրացնել ինքնագնահատականը: Միջոցներն առաջարկում է MedicalXpress պարբերականը՝ հիմնվելով ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքների վրա: Ինքնագնահատականն արագ բարձրացնելու համար խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ նայել հայելուն: Փորձնական հետազոտության մասնակիցները 2 շաբաթվա ընթացքում ամեն օր հաղորդագրություններ են ստացել գիտափորձի 14 կանոնի վերաբերյալ: Մասնակիցներին խորհուրդ էր տրվել ոչ միայն չնայել հայելուն, այլև չքողարկել ու չշտկել արտաքին տեսքը, չխնդրել մարդկանց մեկնաբանել արտաքին տեսքն ու համեմատել մյուսների հետ: Journal of Consulting and Clinical Psychology-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ եթե մարդն իր արտացոլանքը քիչ է տեսնում հայելու մեջ ու քիչ է շտկում արտաքին տեսքը, արտաքին տեսքի վերաբերյալ նրա անհանգստությունը նվազում է, հետևաբար նման մարդիկ քիչ են տառապում դեպրեսիայից:
Ի դեպ, գիտափորձին մասնակցել են բացառապես կանայք, սակայն հետազոտության արդյունքները կարող են կիրառվել նաև տղամարդկանց դեպքում: