Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երեք անդամի է ձերբակալել:
Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների գործունեությունը։ Տեղեկության համաձայն՝ ձերբակալված անձինք, 2014 թվականից ի վեր, Մոսկվայի և Մոսկվայի մարզի բնակիչներին գրոհայինների շարքերն էին հավաքագրում՝ Սիրիայում ռազմական արշավներին մասնակցելու համար։