Գեդիկփաշայի Սբ Հովհաննես եկեղեցուն երկարատև պայքարից հետո հաջողվել է իր իրավունքները հաստատել անցյալում հափշտակված կալվածքի վրա:
Նոյեմբերի 17-ին եկեղեցում մատուցված պատարագի ժամանակ այդ մասին հայտարարել է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանը՝ ավետելով, որ եկեղեցին վերահաստատել է իր սեփականությունը, որի համար Ստամբուլի քաղաքապետարանից փոխհատուցում պիտի ստանա:
Թաղային խորհրդի ատենապետ Հարություն Շանլըն ուրախություն է հայտնել արդարության հաստատման կապակցությամբ:
«Քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետ համաձայնության ենք եկել, որ այդ հատուցումը պետք է ստանանք բաժիններով, քանի որ ամբողջական գումարը, որը կազմում է 8 մլն թուրքական լիրա, դժվարությունների առջև կկանգնեցնի նաև քաղաքապետարանին»,- գրում է «Ակօսը»: